Search
Close this search box.

Մահացել է Մուշեղ Սաղաթելյանը

Այսօր մահացել է ՀՀ կալանավայրերի վարչության նախկին պետ, «Մարտի 1-ի» քրեական գործով նախկին բանտարկյալ, Արցախյան ազատամարտում մեծ ներդրում ունեցած Մուշեղ Սաղաթելյանը:

Նա տևական ժամանակ՝ շուրջ 6 տարի գտնվում էր կոմայի մեջ:

Նշենք, որ 2008-ին Սաղաթելյանը մեղավոր էր ճանաչվել մի քանի հոդվածներով, դատապարտվել ազատազրկման և Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո միայն՝ 2019-ին արդարացվել դատարանի վճռով:

Նրա որդին՝ Արցախյան պատերազմում զոհված Սևակ Սաղաթելյան է, ով կամավորագրվել էր 44-օրյա պատերազմին և այնտեղ էր գտնվում պատերազմի առաջին իսկ օրերից։

ԼՈՒՐԵՐ.com-ը ցավակցում է Սաղաթելյանի հարազատներին և ցանկանում համբերություն: