Կյանքից անժամանակ հեռացել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մրցավար, մարզուհի Ալիսա Ասոյանը: Այս մասին տեղեկացնում են Կարատեի ազգային ֆեդերացիայից:
«Ալիսան 21 տարեկան էր, Հայաստանի երիտասարդական եւ մեծահասակների առաջնությունների բազմակի չեմպիոն, ֆեդերացիայի լավագույն մրցավարներից։
Հոգեհանգիստը տեղի կունենա հուլիսի 20-ին, ժամը 17:00-ից Կարմիր բլուր սգո սրահում, հասցեն ` ք. Երեւան, Չարբախ, Շիրակի 74/1:
Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի ողջ անձնակազմը վշտակցում է Ալիսա Ասոյանի ընտանիքին եւ հարազատներին»։