Search
Close this search box.

Մшհվшն ելքով վրաերթ՝ Երևանում. բեռնատարը «Yerevan City»-ի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտնին

Այսօր՝ հունիսի 10-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:20-ի սահմաններում Երևանի բնակիչ 41-ամյա Սամվել Ա-ն իր վարած «SHACMAN» մակնիշի բեռնատար ավտոմեքենայով Նորք-Մարաշ Արմենակյան փողոցում «Yerevan City»-ի դիմաց հետիոտնի համար նախատեսված վայրից 2 մետր այն կողմ վրաերթի է ենթարկել հետիոտն Երևանի բնակիչ 74-ամյա Նանուլի Կ.-ին:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վարորդը փոխուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը, սակայն արձանագրել է հետիոտնի մահը:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: