Search
Close this search box.

«Հրապարակ». ՊՊԾ աշխատակիցները կմասնակցեն Փաշինյանի հեծանվային ներկայացմանը

«Հրապարակ» թերթը գրում է. ««Հրապարակ»-ը մի քանի օր առաջ ֆիքսել է Նիկոլ Փաշինյանի անվտանգության պետ Արմեն Գասպարյանին եւ մի քանի այլ ՊՊԾ-ականների՝ իտալական հեծանիվների Bianchi թանկարժեք խանութում հեծանիվ ընտրելիս:

Բանն այն է, որ Փաշինյանը մտադիր է երկար բեմադրել հեծանվային թատերական ներկայացումը, ուստի ՊՊԾ աշխատակիցներին հրահանգվել է հեծանիվներ գնել, որ Փաշինյանի կողքից հեծանիվ վարելով՝ ապահովեն նրա անվտանգությունը։ Իսկ հեծանվային շոուն մի նպատակ ունի՝ ժողովուրդը պետք է հավատա, որ Փաշինյանը չի վախենում փողոց դուրս գալուց եւ իր երկրում հեծանիվ վարելուց:

Նրա հետ հեծանիվ են վարում, փաստորեն, նրա անվտանգության աշխատակիցները, Հեծանվորդների ֆեդերացիայի անդամներ՝ ֆեդերացիայի նախագահի հետ, եւ ցածր օղակներում աշխատող մի քանի ՔՊ-ական:

Երբեմն լուսանկարներում հայտնվում են նաեւ տարեց մարդիկ, որոնք կա՛մ որեւէ խնդրանքով են առավոտ շուտ գնում դաչաներ, կա՛մ Փաշինյանի հետ լուսանկարվելու համար»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում