«Հրապարակ» թերթը գրում է. «Պետական գերատեսչությունների միջին օղակների պաշտոնյաները շարունակում են բացատրական աշխատանք տանել շարժմանը մասնակցած աշխատակիցների հետ, որոնք ներկա են եղել հանրահավաքներին ու այլ ակցիաների։ Պատմում են, որ ղեկավար կազմերը, հանրահավաքների տեսագրությունները դիտելուց բացի, գրեթե բոլոր հաստատություններից մեկական «մատնիչ» են գործուղել դեպքի վայր: Հրահանգել են նկարել իրենց աշխատողներին եւ ապացույցներ ներկայացնել վերադասին։
Ի դեպ, ըմբոստ աշխատակիցներն էլ իրենց հերթին լծված են «հուդաների» հայտնաբերման գործին եւ, բանուգործը թողած, փորձում են հայտնաբերել, թե ովքեր են «գործ տվողները»։
Այս առումով ամենալիբերալը ֆինանսների եւ կրթության նախարարություններն են, որտեղ, ըստ լավատեղյակ աղբյուրի, որոշակիորեն հաշվի են նստում երկրում տիրող իրողությունների հետ` ընդդիմադիրների հայտնաբերմամբ չեն տառապում, ավելին՝ գործ տվողներին էլ սաստում են, որ աշխատանքային ժամերից հետո աշխատակիցներն ազատ են` ինչ ուզեն, կարող են անել:
Այստեղ հասկացել են, որ իշխող թիմում չկան ոլորտային մասնագետներ, եւ նեղացնել, հեռացնել կադրերին, կնշանակի կաթվածահար անել համակարգը։ Փոխարենը «ստրկատիրական կարգեր» են հաստատվել Գնել Սանոսյանի ղեկավարած համակարգում, որտեղ հարցը խիստ է դրված` կա՛մ մասնակցում եք ընդդիմության պայքարին, կա՛մ հեռանում եք»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում