Search
Close this search box.

«Հրապարակ». Արտաշիրմnւմ պահանջող ծնողները բողոքի ակցիա կանեն

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախում հուղարկավորված զոհերի հարազատները որոշել են բողոքի ակցիա անել կառավարության շենքի մոտ: Գրել էինք, որ Արցախից բռնի տեղահանված մի խումբ որդեկորույս ծնողներ պարբերաբար դիմում են կառավարությանը՝ պահանջելով, որ Ստեփանակերտում հուղարկավորված իրենց զավակների արտաշիրմում անել եւ տեղափոխել Հայաստան: Ուզում են, որ իրենց որդիները գերեզման ունենան, իրենք էլ` լացելու տեղ: Նաեւ երեւի անհանգիստ են, որ գերեզմաններն ազերի հրոսակները կպղծեն:

Անցած հինգշաբթի ծնողները կառավարության շենքի առաջ իրավապահներին հայտարարեցին, որ եթե ՀՀ կառավարությունը շարունակի անտարբերությունն իրենց պահանջի հանդեպ, բողոքի ակցիաներ կանեն, եթե պետք լինի` օրերով կմնան կառավարության շենքի առջեւ։ 9 ամիս շարունակ կառավարության դռներն անիմաստ ծեծելուց հետո ծնողները որոշել են կառավարության նիստի օրը՝ այսօր, ժամը 11-ին բողոքի ակցիա անել։ Ակցիային մասնակցելու են Ստեփանակերտում տեղի ունեցած պայթյունի զոհերի եւ մարտական գործողությունների ժամանակ զոհվածների հարազատները։ Նրանց հարազատների աճյուններն ամփոփված են Ստեփանակերտի գերեզմանատանը։»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում