Search
Close this search box.

Հնարավոր է, որ Էմանուել Մակրոնը հրաժարական կտա․ ԶԼՄ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր շրջապատի հետ քննարկում է հրաժարականի հնարավորությունը՝ իր կողմից նշանակված Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատի) ընտրությունների ֆոնին, հայտնում է Europe 1 ռադիոկայանը՝ հղում անելով աղբյուրներին։

«Նախագահի հրաժարականը տաբու չէ, այո, պետք է դիտարկել բոլոր տարբերակները։ Նա պատրաստ է զոհաբերել իր նախագահական ժամկետի ավարտը», – մեջբերում է լրատվամիջոցը նախագահի շրջապատից անձի։

Նշվում է, որ Մակրոնը վերջին շաբաթներին քննարկել է այս սցենարը իր շրջապատից մեկի հետ։ Դա նախընտրելի չէ, բայց կարող է «դրամատիզացիա» ծառայել առաջիկա ընտրություններից առաջ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մակրոնը հայտարարել է երկրի խորհրդարանի ստորին պալատի՝ Ազգային ժողովի ցրման և արտահերթ ընտրությունների անցկացման մասին: Մակրոնը նման հայտարարություն արել է հունիսի 9-ի ուշ երեկոյան, երբ հայտնի է դարձել, որ Եվրախորհրդարանի ընտրություններում մեծ տարբերությամբ հաղթում է Մարին Լը Պենի «Ազգային միավորում» կուսակցությունը։