Search
Close this search box.

Հնարավոր է կարկուտ, սպասվում է անձրև, ամպրոպ․ եղանակն՝ առաջիկայում

Հայաստանի Հանրապետության առանձին շրջաններում հունիսի 15-ից 19-ը կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտոնը։

Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հարավարևելյան՝ 2-5մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 15-16-ին աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով։Երևան քաղաքում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հունիսի 16-19-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ: