ՀՅԴ ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանը երկու ամսով կալանավորվեց: Այս մասին այսօր` հունիսի 16-ին, դատարանի մոտ հայտնեց նրա փաստաբանը` Բենիկ Գալստյանը:
Նշենք, որ Գերասիմ Վարդանյանը մեղադրվում է հավաքի մասնակիցներին նյութապես շահագրգռելու մեջ, ինչը, սակայն ըստ փաստաբանի, չունի փաստական որեւէ փաստական ապացույց: Ըստ նրա` միայն ձայնագրություն է, որով չի ապացուցվում, որ Գերասիմ Վարդանյանը ինչ-որ գումար է տվել ինչ որ անձանց` հավաքին մասնակցելու համար:
Փաստաբանը կբողոքարկի Վարդանյանին երկու ամսով կալանավորելու միջնորդությունը:
Նշենք, որ նախօրեին Գերասիմ Վարդանյանը ինքնակամ էր ներկայացել քննչական կոմիտե:
«Շուրջ երեք օր է՝ մամուլում հայտնված ձայնագրության հետ կապված ինչ-որ ձերբակալություններ են իրականցնում՝ ինձ հետ կապելով դրանք: Տասնյակից ավելի մարդկանց են արդեն 72-ժամյա ռեժիմով ձերբակակել՝ նրանց թվում նաև երկու կնոջ: Իբր թե իմ դեմ քրեական գործի շրջանակներում է, նույնիսկ մեկին այսօր տանում են կալանքի՝ ինձ օժանդակելու մեղադրանքով, բայց իմ նկատմամբ որևէ գործ չի հարուցվել, ինձ ծանուցում չի եկել: Մարդկանց ձերբակալել են, որպեսզի վախի մթնոլորտ ստեղծեն, ցուցմունք կորզեն»,- Քննչական կոմիտեի բակում, լրագրողների հետ զրույցում ասել էր Գերասիմ Վարդանյանը՝ շեշտելով, որ իր նկատմամբ հարուցված գործ չկա: