Search
Close this search box.

ՀՀ փոխվարչապետ Խաչատրյանի որդին 72 մլն դրամ արժեքով տուն է կառուցել ու Ակբա բանկի բաժնետոմս նվեր ստացել․ «Հետք»

«Հետք»-ը գրում է․ «ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի ավագ որդին՝ Մուշեղ Խաչատրյանը, նախորդ տարի 72 մլն դրամ արժեքով բնակելի տուն է կառուցել ու Ակբա բանկի բաժնետոմս նվեր ստացել։ Այս մասին նշված է նրա՝ 2023թ․ եկամուտների տարեկան հայտարարագրում։

Մուշեղ Խաչատրյանը Ջրվեժ համայնքում միանձնյա սեփականության իրավունքով մեկ հողամաս և անհատական բնակելի տուն է հայտարարագրել։

Բնակելի տունը, ըստ հայտարարագրի, փոխվարչապետի որդին ձեռք է բերել հաշվետու տարում՝ 2023 թվականի հոկտեմբերին։ Բնակելի տան արժեքը 72 միլիոն դրամ է, ձեռքբերման եղանակ դաշտում նշված է «այլ», ինչի վերաբերյալ, ըստ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, հայտարարատուն մանրամասնել է «Նկարագրություն» դաշտում, որը հրապարակման ենթակա տվյալ չէ։ Նախորդ տարվա հայտարարագրում Մուշեղ Խաչատրյանը նշել էր Ջրվեժում գտնվող հողին ամրակայված անշարժ գույքի մասին, որը նոր հայտարարագրում նշված չէ, չկա նաև օտարելու մասին նշում։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը «Հետքի» հարցմանն ի պատասխան նշել է, որ այս անշարժ գույքերը նույնական են։ Նույն հասցեն ունի նաև հայտարարագրված հողամասը (շուրջ 1000 քմ), որտեղ բնակելի տուն վերակառուցելու շինթույլտվություն Մուշեղ Խաչատրյանը ստացել էր դեռ 2018 թվականի մայիսի 14-ին, սակայն, ինչպես երևում է արբանյակային պատկերներում, շինաշխատանքները սկսվել են մի քանի տարի անց՝ ոչ շուտ, քան 2021-ի փետրվարը։ 2022-ի մարտին շինթույլտվության ժամկետը երկարացվել է երկու տարով, մեկ տարի անց փոփոխվել է նախագիծը»։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։