Հայաստանում Բելառուսի դեսպանն առաջիկայում կմեկնի Մինսկ։ Այս մասին, Белта-ի հաղորդմամբ, հայտարարել է Բելառուսի ԱԳՆ խոսնակ Անատոլի Գլազը։
«Բելառուսը չի պատրաստվում վատթարացնել ՀՀ-ի հետ հարաբերությունները, որքան էլ ՀՀ ղեկավարությանը դրան դրդեն արտաքին խաղացողները։ Եթե որևէ մեկը որոշել է ներքին խնդիրներից ուշադրությունը շեղել արտաքին թշնամու կերպարով, ապա դա շատ անհեռատես դիրքորոշում է։ Մենք բոլորս տեսնում ենք՝ որքան բարդ է այսօր Հայաստանում ներքաղաքական իրավիճակը, և որքան սրընթաց է ընթանում երկրի ներսում դիմակայությունը։ Եվ տարբեր մարդիկ, իհարկե, տարբեր դիմադրողականություն ունեն էմոցիոնալ լուրջ ծանրաբեռնվածության նկատմամբ։ Դա մենք կարող ենք հասկանալ, բայց չենք հասկանում՝ դրա հետ ի՞նչ կապ ունի Բելառուսը»,- ասել է Գլազը։