Առնվազն 5 երկիր դիմել է Շանհայի համագործակցության կազմակերպությունում դիտորդ պետության կարգավիճակ ստանալու համար։ Այս մասին Известия-ին ասել է ՇՀԿ քարտուղարությունում ԻԻՀ ազգային համակարգող Մեհրդադ Քիաեին։
«Այդ երկրներն են՝ Հայաստանը, Ադրբեջանը, Շրի Լանկան, Բանգլադեշը և Կամբոջան։ Այս երկրները՝ բացի Բանգլադեշից, ցանկանում են իրենց կարգավիճակը երկխոսության գործընկերոջից փոխել դիտորդի կարգավիճակի։ Մենք սկզբունքորեն պատրաստ ենք դիտարկել այս հարցը և, համաձայնեցնելով համապատասխան դիմորդների և կազմակերպության անդամ երկրների հետ, գալ ինչ-որ եզրակացության»,- ասել է Մեհրդադ Քիաեին։
Նրա խոսքով՝ «նախ այդ երկրները պետք է դառնան դիտորդ, որից հետո՝ լիարժեք մասնակից»։