Search
Close this search box.

ՀՀ-ի ապագան անհանգստացնում է, Երևանը կարող է ապակայունացնել իրավիճակը Հրվ. Կովկասում, այդ թվում՝ ի վնաս սեփական անվտանգության. Զախարովա

Հայ-ամերիկյան զորավարժությունները մտահոգություն են առաջացնում Հայաստանի ապագայի համար։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Հայաստանում նախընտրում են մեծացնել փոխգործակցությունը ՆԱՏՕ-ի հետ. տարօրինակ պատմություն է, իհարկե։ Նրանք Վաշինգտոնում մասնակցել են դաշինքի գագաթնաժողովին և համատեղ զորավարժություններ են անցկացնում։ Վառ օրինակ է «Eagle Partner 2024» զորավարժությունները, որոնք այժմ տեղի են ունենում երկրում։ Սա ոչ միայն ափսոսանք է առաջացնում, այլև մտահոգություն Հայաստանի ապագայի համար, քանի որ ԱՄՆ ու ԵՄ-ն մեկ անգամ չէ, որ նման մեքենայություններ են իրականացրել բազմաթիվ երկրների հետ։ Դուք լավ գիտեք, թե դա ինչպես է ավարտվում՝ օգտագործվում են, հետո դեն են նետվում»,- ասել է նա։

Զախարովան նշել է, որ խորացնելով համագործակցությունն այն երկրների հետ, որոնք իրենց նպատակ են համարում Ռուսաստանի ռազմավարական պարտությունը՝ Երևանը վտանգում է լրջորեն ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում, այդ թվում՝ ի վնաս սեփական անվտանգության։