Ադրբեջանը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին հրավիրել է Բաքու՝ մասնակցելու նոյեմբերին կայանալիք COP 29 -ի համաժողովին։
NEWS.am-ը ԱԳՆ-ից փորձեց պարզել, թե արդյոք Հայաստանն ընդունել է հրավերը եւ կմեկնի Բաքու: «Հարցին անդրադարձ լինելու պարագայում կտեղեկացնենք»,- ասել են ԱԳն-ից:
Նշենք, որ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը նախօրեին հայտարարել էր. «COP 29-ի համաժողովի նախագահ Մուխտար Բաբաևը պաշտոնական հրավեր է ուղարկել Հայաստանի արտգործնախարարին: Հաշվի առնելով, որ կողմերը չունեն դիվանագիտական հարաբերություններ՝ Բաքվի այս քայլը ցույց է տալիս Ադրբեջանի բարի կամքն ու ներառական մոտեցումը։ Այժմ Հայաստանի կառավարությունը պետք է որոշում կայացնի»:
Ուշագրավ է, որ COP 29 -ի մասնակցության հրավերը ուղարկվել է ոչ թե վարչապետ Փաշինյանին, այլև Արարատ Միրզոյանին։ Մինչդեռ անցած ամիս հենց ադրբեջանական մեդիա տիրույթում տեղեկություններ էին շրջանառվում, թե Բաքու է մեկնելու Նիկոլ Փաշինյանը, ինչին ի պատասխան Հայաստանի վարչապետի խոսնակն ասել էր, թե Փաշինյանի աշխատանքային օրակարգում նման այց չի պլանավորվում: