Հայաստանը մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ։ Այս մասին NEWS.ru-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀԱՊԿ քարտուղարությունից։
«Ձեր ուշադրությունն ենք հրավիրում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի համապատասխան մեկնաբանությունը․ «Փաշինյանը չի ասել, որ մենք դուրս ենք գալիս ՀԱՊԿ-ից, նա ասել է, որ մենք կորոշենք՝ երբ դուրս գալ»։ Այս առումով ելնում ենք նրանից, որ չնայած ՀԱՊԿ միջոցառումներին Հայաստանի Հանրապետության մասնակցության նկատելի նվազմանը՝ երկիրը շարունակում է մնալ կազմակերպության լիիրավ անդամ»,- ասվում է ՀԱՊԿ-ի պատասխանում։