Search
Close this search box.

Հայտնի է ողբերգական վթարից զոհվածների ինքնությունը. նոր մանրամասներ

Հունիսի 8-ին, ժամը 22:19-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքի ռեստորանային համալիրներից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 64-րդ կմ-ին «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս. Կ., ծնված 1954թ․) դուրս է եկել կամրջի երթևեկելի հատվածից և ընկել Հրազդան գետը։
Ջրասուզակն ավտոմեքենայի խցիկից դուրս է բերել Լ. Մ-ի (ծնված 2016թ․) և Հ. Հ-ի (ծնված 1963թ․) դիերը։