Search
Close this search box.

Հայաստանը Ֆրանսիայից գնել է 36 միավոր CAESAR համակարգ, որոնք 15 ամսվա ընթացքում պետք է մատակարարվեն. Le Figaro

Հայաստանը Ֆրանսիայից գնել է 36 միավոր CAESAR հրետանային համակարգ։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ֆրանսիական Le Figaro ամսագրի փոխտնօրեն, լրագրող Ժան Քրիստոֆ Բյուսոնը։

«Ադրբեջանի դեմ պաշտպանությունն ուժեղացնելու համար Հայաստանը Ֆրանսիայից գնել է 36 CAESAR հրետանային համակարգ, որոնք պետք է մատակարարվեն առաջիկա 15 ամսվա ընթացքում»,- գրել է Բյուսոնը։