Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու ժամանակն է։ Այս մասին Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնայի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Հայաստանը պատրաստ է երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար բացել Թուրքիայի հետ համատեղ սահմանն ու դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ»,- ասել է նա։