Search
Close this search box.

Համարում ենք ոչ բարեկամական քայլ. ՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել ՀՀ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ-ն բողոքի հայտարգիր է հղել հայ գործընկերներին այն բանից հետո, երբ հայկական պատվիրակությունն այցելել է ուկրաինական Բուչա, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մայրաքաղաքի Նոր-Նորք վարչական շրջանի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանի և Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարապետյանի այցը Բուչա քաղաք պաշտոնական Երևանի կողմից բացահայտ ոչ բարեկամական քայլ ենք համարում։

Մտահոգված ենք նրանց կողմից Ուկրաինայի զինված ուժերի կարիքների համար օգնություն տրամադրելուց և այնտեղ Ռուսաստանի դեմ արված անընդունելի հայտարարություններով։

Մենք բողոքի նոտա ենք հղել Հայաստանի ԱԳՆ-ին»,- ասել է Զախարովան։