Երեկ՝ հուլիսի 22-ին, կրակոցներ են հնչել Արագածոտնի մարզում։ Ժամը 22։20-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ տեղեկություններ են ստացվել, որ Օշականում կրակոցներ են հնչել, կա վիրավոր։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, մինչ ոստիկաններն ու պարեկները կժամանեին դեպքի վայր, «Աշտարակ» ԲԿ-ից ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձեռքի արմնկային հոդի հրազենային վնասվածքով» շտապօգնության բժիշկների խումբն իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։ Հիվանդանոց մեկնած ոստիկանության ծառայողներին բժիշկները հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և այս պահին ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորն Արագածոտնի մարզի բնակիչ 60-ամյա Կարապետ Մ-ն է և որ ժամը 21։30-ի սահմաններում Կարապետ Մ-ն Օշական գյուղի «Օշականի ձոր» կոչվող վայրում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է Արագածոտնի մարզի բնակիչ 55-ամյա Գևորգ Ու-ի հետ, որի ժամանակ վերջինն իր մոտ եղած որսորդական հրացանով 2 անգամ կրակել է Կարապետ Մ-ի ուղղությամբ, ինչի հետևանքով էլ վերջինն ստացել է հրազենային վնասվածք։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: