Search
Close this search box.

Կրшկոց՝ Արմավիրի մարզում․ սեփական տան ննջասենյակում հայտնաբերվել է տղшմшրդու մшրմին

Այսօր՝ հուլիսի 13-ին, հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 02։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում և ոստիկանության Մեծամորի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արմավիրի մարզի գյուղերից մեկի տանը տղամարդու դի կա։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանները, պարեկներն ու քննիչները նշված գյուղի տներից մեկի ննջասենյակում, անկողնում պառկած հայտնաբերել են նույն տան բնակիչ 55-ամյա Արթուր Ա․-ի դին։

Տեղում աշխատել է նաև փորձաքրեագետը։Մարմնի մոտ հայտնաբերվել է նրա անվամբ հաշվառված «ԻԺ 18 Ե» տիպի 16 մմ տրամաչափի մեկ փողանի որսորդական հրացան։

Ըստ նախնական տեղեկությունների՝ նա նշված հրացանով կրակոց է արձակել իր ձախ կրծքավանդակի շրջանին և ինքնասպան եղել։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը հաշվառված էր նաև ՀՀ «Որսորդական և ձկնորսական խմբավորում» հասարակակական կազմակերպությունում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով`դատարանի`օրինական ուժի մեջ մտած դատավճռով։