Համացնացում Գեղամ Խաչատրյան անունով օգտատերը տեսանյութ է հրապարակել ծառերի վանդալիզմից: Ըստ տեսանյութի՝ այգին Գառնիում է:
Auroranews-ը կապ է հաստատել Կոտայքի մարզպետարան, որտեղից տեղեկացրեցին, որ տեղյակ են կատարվածի վերաբերյալ:
«Անմիջապես արձագանքել ենք: Գործն այս պահին ուղարկվել է Քննչական մարմին: Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն անձամբ հանդիպել է տուժող կողմի հետ և անընդհատ կապի մեջ է: Սպասենք արդյունքներին»,- ասացին Կոտայքի մարզպետի աշխատակազմից: