ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանում կոռուպցիայի առաջնային աղբյուրը, արդեն, ՔՊ-ն է: Այո, համակարգի իներցիոն դիմադրությունը, կոնֆլիկտը ու խնդրահարույց ավանդույթները կան, բայց երկրորդային են:
Կոռուպցիայի աղբյուրը այն ՔՊ-ական պատգամավորներն են, որոնք ԿԿՀ-ի անկախ թեկնածու տեսնելիս վերջին պահին հորինում են, որ այդ մարդը կոչ է արել վարչապետին քարով խբել (հետո պարզվում է, որ խոսքը հումորային գրառման մասին է)… Ժողովրդի լեզվով ասած, պարկեշտ մարդու մասին, կներեք, «մուտիտ ֆռռացնելով» կանխում են այդ մարդու ընտրվելը հակակոռուպցիոն պաշտոնում:
Կոռուպցիայի աղբյուրը այն պատգամավորներն են, որոնք ԿԳՄՍ նախարարից դժգոհում են, քանի որ չեն կարողանում իր միջոցով յուրային ՔՊ-ականներին դպրոցների տնօրենների աթոռներ բաժանել… Ու այդ դժգոհության ֆոնին պարկեշտ նախարարի մասին աշխարհիս ստերը հորինում-տարածում:
Կոռուպցիայի աղբյուրը իշխող այն պատգամավորներն են, որոնք առ ու ձախ գլուխ են գովում, որ պարեկը իրենց չկարողացավ տուգանել և ուրախ են այդ դրվածքից:
Կոռուպցիայի աղբյուրը այն ՔՊ-ական պատգամավորներն են, որոնք հեռախոսի ու այլ ապրանքների ներմուծման բիզնեսներ են «կռիշավատ» անում: Ու երբ իրենց ընկերոջ ապօրինի բիզնեսի հետևից գալիս է ՊԵԿ-ը՝ սկսում են ստերի շրջանառել ՊԵԿ նախագահի մասին:
Հ.Գ. Երբ 2018 թվականին Նիկոլ Փաշինյանը Արթուր Վանեցյանի նման մեկին նշանակեց ԱԱԾ տնօրեն՝ դա ապուշություն էր: Բայց երբ 5 տարվա կառավարման փորձով մարդիկ պաշտպանում են կոռուպցիոների նշանակումը Հակակոռուպցիոն դատարանի նախագահի պաշտոնում՝ դա արդեն զտարյուն կոռուպցիա է:
Հ.Հ.Գ. Մոռացա ասեմ, որ երեկ ԱԺ-ի կողմից չընտրված Վաղարշ Աղաբեկյանը այն մարդն է, ով կարևոր դեր խաղաց Մնացական Մարտիրոսյանի՝ Հակակոռուպցիոն դատարանի նախագահ դառնալը կանխելու ճանապարհին: Բա Հրայր Թովմասյանի հոգեզավակ որոշ ՔՊ-ականները հո դա չէին ներելու»: