Կին օգտատերը ինտիմ բնույթի տեսազանգից հետո չհրապարակելու դիմաց տղամարդուց գումար է պահանջել

Հունիսի 17-ին՝ ժամը 18։30-ի սահմաններում, 43-ամյա տղամարդը դիմել է ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժին և հայտնել, որ նույն օրը ժամը 16։00-ի սահմաններում «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջին գրել է «Ալիսա Դուրտու» անվամբ օգտատերը և իրեն առաջարկել ինտիմ բնույթի տեսազանգ: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

«Այնուհետև տեսազանգի ավարտից հետո վերջինս այն չհրապարակելու դիմաց պահանջել է 100 հազար դրամ, որից ինքը փոխանցել է 20 հազար դրամ, սակայն օգտատերը շարունակել է պահանջել մնացած գումարը սպառնալով իրեն, որ հրապարակելու ինտիմ բնույթի իրենց տեսազանգը»:

Կայքի տեղեկություներով՝ ոստիկանություն ահազանգած տղամարդը ոստիկաններին հայտնել է, որ ինքը աշխատում է՝ որպես Հայաստանում գործող հայտնի նախագծերից մեկի ղեկավար։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։

ՏԵՍԱՆՅՈւԹ․ Հայաստանում իշխանությունը վերածվել է քաղաքական ճնշման գործիքի․ դատական համակրագի անկախությունը փաստացի փլուզվել է, իսկ քաղաքական նկատառումներով կայացված դատավճիռները խաթարում են հանրային վստահությունը․ Լիլիթ Գալստյանը՝ ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանում