Search
Close this search box.

Կարծում եմ՝ մոտ ապագայում ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվե կունենանք․ վստահ եմ՝ ժողովուրդը կասի այո. Ալեն Սիմոնյան

Հայաստանը կիսում է ԵՄ արժեքներն ու ցանկանում է Եվրամիության մաս լինել, Rus.LSM-ին ասել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Ուստի, մեզ աջակցություն է պետք ԵՄ ընտանիքի լիիրավ անդամ դառնալու համար»,- նշել է Սիմոնյանը։

Նա հայտարարել է, որ օրեր առաջ Հայաստանի խորհրդարանում քննարկվում էր Հայաստանի՝ ԵՄ անդամ դառնալու շուրջ հանրաքվե անցկացնելու մասին հարցը։

«Կարծում եմ, որ մոտ ապագայում մենք կունենանք այս հանրաքվեն, և վստահ եմ, որ մեր ժողովուրդը կասի այո»,- ասել է Ալեն Սիմոնյանը։