Search
Close this search box.

Կառավարությունից մարդ չի եկել, սա է վերաբերմունքը մեր մշակույթին

Լրագրողների հետ զրույցում դերասան Լևոն Հարությունյանը, խոսելով Լալա Մնացականյանի մասին, ասաց՝ ամենակարևորը՝ նա թողեց հրաշք նոր սերունդ, որը վաղ թե ուշ Լալայի դատարկ տեղը լցնելու է”

«Ինքը ինձ համար ուսուցիչ էր ու հնարավորություն եղել է, նրան ասում էի «Լալ ջան, իմ խոսքը լավը չի էլի, տեր եղիր»։ Ասում էր՝ «Ստեղ եմ, ստեղ եմ»։ Ինքը ժամանակ առ ժամանակ իմ խոսքին տեր էր կանգնում։ Հիմա իմ խոսքն էլ ժամանկավոր անտեր մնաց»,-ասաց նա։

Հարությունյանը ասաց, որ Լալա Մնացականյանը հաճախ էր թիրախում հայտնվում, որովհետև չէր ստում։ Նա նաև նշեց, որ արտիստի վերջին հրաժեշտին կառավարությունից որևէ պաշտոնյա ներկա չլինելու համար ուղղակի պետք է լռել․

Ըստ Հարությունյանի՝ աա է մեր կառավարության վերաբերմունքը մշակույթին։Նրանք չեն գնահատում մտավորականին, մշակույթը, որովհետև ով մի քիչ էն չի խոսում, նեղանում են։

«Ասենք իրենց՝ մի քիչ տղա մնացեք»,- ասաց նա։