Search
Close this search box.

Խորապես վշտացած ենք լուրերից․ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանի ԱԳՆ-ն խստորեն դատապարտում է Դերբենտում և Մախաչկալայում տեղի ունեցած հարձակումները։

«Խորապես վշտացած ենք Դերբենտում և Մախաչկալայում տեղի ունեցած և անմեղ մարդկանց կյանքեր խլած ահաբեկչությունների մասին լուրերից։ Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում մահացածների հարազատներին և մերձավորներին։ Կտրականապես դատապարտում ենք ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով», — ասված Է X–ում հրապարակված հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ցավակցական խոսքեր էր հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք` հունիսի 23-ին զինված գրոհայինները Դերբենտում և Մախաչկալայում հարձակվել են երկու ուղղափառ եկեղեցիների, սինագոգի և ճանապարհային ոստիկանության պահակակետի վրա: Ահաբեկչությունների դեպքերով քրեական գործեր են հարուցվել։ Վերջին տվյալներով՝ ահաբեկչությունների զոհ են դարձել ոստիկանության ավելի քան 15 աշխատակիցներ, ինչպես նաև մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ Ռուս ուղղափառ եկեղեցու հոգևորականը:

Ոչնչացվել են մի քանի գրոհայիններ։ Որոնողական և քննչական միջոցառումները շարունակվում են: