Search
Close this search box.

«Լոնդոնի հովանու ներքո հանդիպումը Հայաստանի համար վերածվելու էր «ծուղակի»»․ Բադալյան

ՄԱՄՈՒԼ.ամ

Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան․ «Լոնդոնի չկայացած հանդիպման մասին․
Նախ, դրանից առաջ թե գրավոր, թե նաև հարցազրույցներում կարծիք եմ հայտնել, որ ըստ իս Բաքուն չունի բարձր մակարդակի հանդիպման որևէ շահագրգռություն:
Բուն կատարվածի մասով, կարծում եմ, որ Բրիտանիան հանդիպման առաջարկն արել է Ադրբեջանի խնդրանքով, Եվրոպական քաղաքական համայնք նախաձեռնության շրջանակում հանդիպում անցկացնելու Հայաստանի առաջարկը մերժելու, բայց միաժամանակ այսպես ասած «հավասար մերժումների» էֆեկտ ստանալու համար:
Չեմ կարծում, թե Լոնդոնն իրապես ունեցել է Փաշինյան-Ալիև հանդիպում կազմակերպելու մեծ ցանկություն: Բրիտանացիները այս հարցում միշտ խաղացել են «թավշյա» ու խաղալու են «թավշյա»: Նաև դրա համար է, որ Փաշինյանի Լոնդոն այցից առաջ մի քանի անգամ նշել եմ, որ առանցքային ինտրիգը նույնիսկ Փաշինյան-Ալիև հանդիպման լինել-չլինելը չէ, այլ բրիտանական հետախուզության ղեկավար Մուրի հետ Փաշինյանի հանդիպում լինել-չլինելը:
Հարց կառաջանա՝ ի՞սկ եթե Երևանն ընդուներ Լոնդոնի առաջարկը: Ադրբեջանի համար դա հոգ չէր: Եվ այստեղ բանը լոկ այն չէ, որ Բրիտանիան Ադրբեջանի հետ սերտ տնտեսա-քաղաքական աշխարհաքաղաքական կոմունիկացիայի մեջ է, իր մոտեցումներով՝ համահունչ ադրբեջանական նարատիվներին: Լոնդոնի հովանու ներքո հանդիպումը մեծ հավանականությամբ Հայաստանի համար վերածվելու էր «ծուղակի», հետևաբար նույնքան մեծ հավանականությունն այն էր, որ Երևանը մերժելու էր այդ առաջարկը:
Իսկ Եվրոպական քաղաքական համայնքի հովանու ներքո հանդիպումներին դեմ է Ադրբեջանը, ընդ որում ոչ հիմա, այլ դեռևս նախորդ տարի հոկտեմբերին Գրանադայում կայացած երրորդ գագաթնաժողովից: Ալիևը չմեկնեց դրան մասնակցելու, պատճառաբանելով, թե այնտեղ է Ֆրանսիան, որը կողմնակալ է:
Բայց, դա իհարկե առիթն էր, իսկ բուն պատճառն այն է, որ Ալիևի համար այդ ձևաչափը ունի հետագիծ, որտեղ կան համաձայնություններ, որոնք շարունակելը նրա համար ցանկալի չէ: Մի կողմ թողնենք, թե մենք ինչպես ենք վերաբերում այդ համաձայնություններին՝ Ալմա Աթի, նաև Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների պաշտպանության ու անվտանգության հարցեր, հնարավոր է դարձյալ ինչ որ պարագաներ:
Եթե մեզ այդ ամենը կարող են բավարարել, չբավարարել, ապա Ալիևի համար այդ հարցերի առկայությունն իսկ արդեն անընդունելի է: Եվ, դեռևս 2022 թվականին դրանք խաղարկելու միջոցով ստանալով Երևանից համաձայնություն Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելու վերաբերյալ, օգտվելով այդ հանդիպման միջնորդների հետագա անողնաշարությունից կամ պարզապես ստորությունից՝ Մակրոն եւ Միշել, Ալիևը պարզապես խուսանավեց իր մասով համաձայնություններից: Նա արդեն իսկ «վերապահումներով» էր մեկնել Քիշնև՝ ԵՔՀ երկրորդ գագաթնաժողովին, և ընդհանրապես հրաժարվեց մեկնել Գրանադայի գագաթնաժողովին:
Վստահ եմ, Ալիևը չէր մասնակցի ԵՔՀ չորորդ գագաթնաժողովին, եթե այն չլիներ Լոնդոնում»: