Search
Close this search box.

«ԼՂ ԱԱԾ ոչ մի աշխատակից ՀՀ ԱԱԾ-ում պաշտոնի չպետք է նշանակվի»․ Վահրամ Աթանեսյան

Քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ԼՂ ԱԱԾ ոչ մի աշխատակից ՀՀ ԱԱԾ-ում պաշտոնի չպետք է նշանակվի, քանի դեռ չի պատասխանի մի հարցի. տեղյա՞կ է եղել Արցախի տեղեկատվական շտաբ կոչված անբարոյականի 2023թ. սեպտեմեբերի 19-ի ժամը 11-ի սահմաններում տարածած տեղեկատվությանը, որ բնակչության կոչ էր անում խուճապի չմատնվել: Քսան հազար երեխա այդ ժամերին գտնվել է մանկապարտեզներում, դպրոցներում և թե ինչ տառապանքների են ենթարկվել նրանց ծնողները, երբ երկու ժամ անց սկսվել է ահաբեկչական պատերազմը՝ միայն աստված գիտի: Այս խաբեության կամ ծառայողական անպիտանիության համա՞ր են Ստեփանակերտի քաղաքական և բիզնես էլիտայի «ոսկե երիտասարդները» ՀՀ ԱԱԾ-ում պաշտոնի նշանակվելու իրավունք ստանում, թե՞ բենզապահեստի պայթյունի խայտառակության համար:
Հ.Գ. ԼՂ ԱԱԾ խռչակափողավորներն իմ դեմ գրոհում են՝ հասկանալի է: Բայց որ սծիպանակերտցի որոշ «կույսեր,,» իրենց լավ չեն զգում՝ շատ բան է հուշում: Սրանք վաղը Սարգիս Գալստյանին Նիկոլի ռեժիմի զոհ և քաղբանտարկյալ են հռչակելու: Եվրոպական թազիթուլաների հետ վրացական գյուղերում ուտուշ-խմուշի լավ փորձ ունեն»։