Search
Close this search box.

«Լալայի կորուստը մշակութային կորուստ էր»․ Հայաստանի կինոգործիչների միություն

Please enter a valid URL

Հայաստանի կինոգործիչների միությունը ֆեյսբուքյան էջում գրում է․ «ԵՎՍ ՄԵԿ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿՈՐՈՒՍՏ.
ՄԱՀԱՑԵԼ Է ԼԱԼԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԸ

ԼԱԼԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԸ թերևս այն տարիքում էր, որ շատ բան կարող էր տալ, ստեղծագործական շատ նոր մտահղացումներ կարող էր կյանքի կոչել, բայց հեռացավ կյանքից։
ԼԱԼԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԸ բազմաթիվ սիրված կերպարներ է ստեղծել թատրոնում, կինոյում, հեռուստատեսությունում, որոնք կմնան հանդիսատեսի հիշողության մեջ։
Նա մեծ դիապազոնի դերասանուհի էր` տաղանդավոր ու բազմաշնորհ, քաղաքացիական կեցվածքով, համարձակ ու ըմբոստ։
Լալայի կորուստը, իսկապես, մշակութային կորուստ էր։
Ցավակցում ենք դերասանուհու ընտանիքին, մերձավորներին, մեր հանրությանը»։