Իրանի նախագահական ընտրությունների նախնական արդյունքները. Մասուդ Փեզեշքիանը առաջ է անցնում Սաիդ Ջալիլից

Իրանի արտահերթ նախագահական ընտրությունների նախնական արդյունքներն ամփոփվել են, դրանց համաձայն՝ առողջապահության նախկին նախարար Մասուդ Փեզեշքիանը ոչ մեծ տարբերությամբ առաջ է անցնում միջուկային ծրագրի վերաբերյալ նախկին առաջատար բանակցող Սաիդ Ջալիլից։

Իրանի ընտրական շտաբի մամուլի քարտուղար Մոհսեն Էսլամին հայտարարել է արդյունքները, տեղեկացրել է IRNA-ն։

Հաշվարկների արդյունքներով՝ Փեզեշքիանը ստացել է 8 302 577 ձայն, իսկ Ջալիլին՝ 7 189 756։

Իրանի նախագահի մյուս երկու թեկնածուները՝ Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամադ Բաղեր Գալիբաֆը եւ ներքին գործերի նախկին նախարար Մոսթաֆա Փուրմոհամադին, բավական հետ են մնացել՝ 2 676 512 եւ 158 314 ձայներով։

Ընտրատեղամասերը փակվել են շաբաթ տեղի ժամանակով կեսգիշերին (ուրբաթ, ըստ Գրինվիչի՝ 20.30-ին)՝ ավարտելով քվեարկության 16 ժամյա գործընթացը։

Ընտրություններում ձայնի իրավունք էր ստացել ավելի քան 61 միլիոն իրանցի։

Նախնական արդյունքներով՝ ընտրությունները կարող են անցնել երկրորդ փուլ, որը, ըստ Էսլամիի, կանցկացվի մեկ շաբաթ հետո, գրել է Mehr-ը։

Ընտրությունները նշանակվել են Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի զոհվելուց հետո մայիսին ուղղաթիռի կործանման պատճառով։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։