Իրանի Ջամքարան մզկիթի վրա կարմիր դրոշ են բարձրացրել՝ ի նշան Իսմայիլ Հանիայի սպանության համար վրեժխնդրության։ Ավելի վաղ այն բարձրացրել էին, երբ հունվարին Քերման քաղաքի գերեզմանատանը պայթյուններ էին տեղի ունեցել, երբ տասնյակ մարդիկ էին զոհվել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Դրոշը բարձրացվել է նաև 2020 թվականի հունվարին Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո։
Կարմիր դրոշները շիակա ավանդույթում անարդարացիորեն թափված արյան և սպանված մարդու վրեժ լուծելու կոչի խորհրդանիշ են:
Ավելի վաղ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել էր, որ Հանիայի սպանության պատասխանատվությունն ընկնում է ԱՄՆ-ի և Իսրայելի վրա: Լիբանանում ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչ Մահմուդ Թահի տվյալներով՝ Վաշինգտոնը համաձայնեցրել է Իրանում քաղբյուրոյի ղեկավարի լուծարումը: