Իշխան Զաքարյանը չի միացել ընդդիմադիր պատգամավորների՝ արտահերթ նիստ գումարելու ստորագրահավաքին: Այս մասին հայտնում է MediaHub-ի աղբյուրը:
Այս պահին հայտնի է, որ ընդհանուր 33 պատգամավոր արդեն ստորագրել է փաստաթղթի տակ, երկուսն էլ իրենց համաձայնությունը տվել են, սակայն տեխնիկական պատճառներով դեռ չեն միացել ստորագրահավաքին:
«Այսինքն՝ 35 ստորագրություն ունենք, բայց Իշխան Զաքարյանը նրանց մեջ չի մտնում: Կմիանա իմպիչմենթի գործընթացին, թե ոչ, հայտնի չէ, բայց, կարծում եմ, հասկանալի է արդեն»,- նշեց մեր աղբյուրը:
Այդուհանդերձ, ընդդիմադիրները հույս ունեն, որ Իշխան Զաքարյանը կմիանա գործընթացին և կողմ կլինի Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելուն:
Նշենք, որ եթե Ազգային ժողովի խորհուրդը մերժի ընդդիմադիրների միջնորդությունը, ապա ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ 5-րդ աշխատանքային օրը՝ հունիսի 17-ին, ժամը 18։30-ին, օրենքի ուժով կգումարավի Ազգային ժողովի արտահերթ նիստ: