ՀՀ Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ ականի պայթյունի հետևանքով վնասվածքներ ստացած զինծառայողի` Նարեկ Գարեգինյանի առողջական վիճակը բավարար է։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունը` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։
«Զինծառայողի վիճակը գնահատվում է բավարար, բուժումը շարունակվում է»,- հայտնել են ԱԱԾ–ից։
Հիշեցնենք` Ավելի վաղ տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը տեղեկացրել էր, որ եկեղեցու մոտակա տարածքում սահմանապահ զինվոր է վիրավորվել հակահետևակային ականի պայթյունից, նրա ոտնաթաթը պոկվել է։
ԱԱԾ-ն հունիսի 6-ին պաշտոնապես հաստատեց լուրը` հաղորդելով, որ ականի պայթյունի հետևանքով վիրավորվածը ԱԱԾ սահմանապահ զորքերի սահմանապահ վերակարգի պայմանագրային զինծառայող սերժանտ Նարեկ Գարեգինյանն է։