Ինչ-որ համակարգում գումար են ներդրել ու հիմա չեն կարողանում հանել․ մեդիափորձագետն ահազանգում է

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը կրկին ահազանգում է՝ խաբեության դեպքերի մասին։

«Վերջին երկու ժամում արդեն հինգերորդ մարդն է գրում, որ ինչ-որ moneyarix համակարգում գումար են “ներդրել” ու հիմա չեն կարողանում հանել։ Ինչ-որ լրացուցիչ գումար են ուզում։ Որը որ վերցնեն, էդ էլ, բնականաբար, կկորի։

Եվս 246 անգամ հորդորում եմ եւ հորդորում՝ չի կարելի ամեն մի անծանոթի ասած տեղ գումար տեղադրել։ Նույնիսկ, եթե ինքը ինչ-որ սերտիֆիկատների նկար ա ուղարկում։ Շատ վստահ ա խոսում։ Արհեստական բանականություն ա, իբր, օգտագործում։

Մենակ էսօր ինձ գրածները կորցրել են մոտավորապես 150 հազար դոլար։ Նվիրել ինչ-որ ժուլիկներին»,- գրել է Մարտիրոսյանը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։