«ԶԼՄ հարգելի ներկայացուցիչներ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման, ինչպես նաև առաջիկայում սպասվող իրադարձությունների վերաբերյալ, վաղը՝ հունիսի 21-ին, ժամը 11-ին հանդես կգամ մամուլի ասուլիսով, որի ընթացքում սպառիչ պատասխաններ կտրվեն նաև վերջին օրերին շրջանառվող տարբեր հարցերի։
Ասուլիսը տեղի կունենա Անի Գրանդ հյուրանոցի Արենի սրահում։ Սիրով պատրաստ եմ պատասխանել բոլոր հարցերին»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման նախաձեռնողներից, «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը։
Հիշեցնենք, որ hունիսի 12-ին Ազգային ժողովի մոտ՝ Դեմիրճյան-Բաղրամյան փողոցների խաչմերուկում ոստիկանության կողմից հատուկ միջոցների կիրառումից Սուրեն Պետրոսյանն անհետացել էր։ Այնուհետև, Բագրատ Սրբազանի խոսքով, ասել էր, որ իրեն ԱԱԾ աշխատակիցներն են տարել։
Իսկ իրավապահ մարմիններն հայտնել էին, որ բերման ենթարկվածների, ձերբակալվածների մեջ Սուրեն Պետրոսյանը չկա ։