Ռուսաստանը կզարգացնի մարտական ներդաշնակեցումը, ինչպես նաև զորավարժություններ կանցկացնի բարեկամական պետությունների հետ։ Այս մասին Կրեմլում ռազմական բուհերի շրջանավարտների հետ հանդիպմանն ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է ТАСС-ը։
«Մտադիր ենք հետագայում ևս կատարելագործել զորքերի և զենքի կառավարման համակարգը, բարձրացնել մարտական ուսուցման ինտենսիվությունն ու որակը, անցկացնել զորավարժություններ, այդ թվում՝ մեր բարեկամ պետությունների մասնակցությամբ»,- ասել է Պուտինը։
Գործակալությունը նշում է, որ ավելի վաղ ՌԴ-ն և ԿԺԴՀ-ն պաշտպանական պայմանագիր են ստորագրել, բացի այդ, Մոսկվան համատեղ զորավարժություններ է անցկացնում ՀԱՊԿ երկրների, Պեկինի հետ։