Search
Close this search box.

Ինչ է կատարվել. ՌԴ ՊՆ-ն տեղակցնում է

Ռուսական ՀՕՊ-ի հերթապահ միջոցները որսացել և ոչնչացրել են 21 ուկրաինական անօդաչու թռչող սարք Ղրիմի և Սև ծովի երկնքում, ինչպես նաև ևս երկու անօդաչու թռչող սարք Բրյանսկի և Բելգորոդի շրջաններում, հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:

«Անցած գիշերվա ընթացքում Կիևի ռեժիմի կողմից անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ Ռուսաստանի Դաշնության տարածքում օբյեկտների ուղղությամբ ահաբեկչական հարձակում իրականացնելու փորձի ժամանակ ՀՕՊ-ի հերթապահ միջոցները որսացել և ոչնչացրել են 2-ական ԱԹՍ Բրյանսկի և Բելգորոդի մարզերում, ինչպես նաև 21 ԱԹՍ Ղրիմի Հանրապետության տարածքում և Սև ծովի ջրատարածքում», — ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով, այդ թվում ՝ ԱԹՍ-ներով, գրոհում են ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը:

Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է նրանց պաշտպանությունը, ովքեր Կիևի ռեժիմի կողմից 8 տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության: Ըստ այդմ, նրա խոսքով, նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի «խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների» համար: Ի պատասխան՝ Արևմուտքի երկրները Ռուսաստանի դեմ սահմանել են լայնածավալ պատժամիջոցներ։