Ռուսական ՀՕՊ միջոցներն անցած գիշերվա ընթացքում ոչնչացրել են 75 ուկրաինական անօդաչու թռչող սարք ՌԴ տարբեր շրջաններում։ Այսմասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։
«Անցած գիշերվա ընթացքում Կիևի ռեժիմի կողմից անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ Ռուսաստանի Դաշնության տարածքում օբյեկտների ուղղությամբ ահաբեկչական հարձակում իրականացնելու փորձի ժամանակ ՀՕՊ-ի հերթապահ միջոցների կողմից կալանվել և ոչնչացվել են 47 ԱԹՍ Ռոստովի, մեկը՝ Բելգորոդի, մեկը՝ Վորոնեժի, մեկը՝ Սմոլենսկի մարզերի և ութը՝ Կրասնոդարի երկրամասի երկնքում, ինչպես նաև 17 ԱԹՍ Սև և Ազովի ծովերի ջրային տարածքների վրա»,- նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ-ներով, գրոհում են ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի շրջանները:
Ռուսաստանը հատուկ ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022-ի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է այն մարդկանց պաշտպանությունը, որոնք ութ տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից: Դրա համար, նրա խոսքով, նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի «խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների» համար: Ի պատասխան՝ Արևմուտքի երկրները լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։