Ինչ են քննարկել Ալիեւն ու Պուտինը

Հանդիպմանը Իլհամ Ալիևը նշել է երկու երկրների տնտեսությունների միջև ակտիվ փոխգործակցությունը:

Ադրբեջանի ղեկավարը հավելել է, որ Բաքուն հաստատակամ է իր տարածքում Հյուսիս-Հարավ միջանցքի ենթակառուցվածքը զարգացնելու հարցում. «Մենք վճռական ենք ընդլայնելու միջանցքի ենթակառուցվածքը Ադրբեջանի տարածքում։ Թեեւ այն ֆիզիկապես գոյություն ունի, սակայն չի համապատասխանում այն մտադրություններին, որ մեր գործընկերներն ու հարեւանները ունեն առավելագույնս օգտվելու այս նախագծից»:

ՌԴ նախագահն իր հերթին նշել է, որ Բաքվի և Մոսկվայի միջև առևտրատնտեսական համագործակցության հարաբերությունները «դրականորեն զարգանում են»։

Պուտինը նաև նշել է Մոսկվայի և Բաքվի համատեղ ծրագրերը ենթակառուցվածքների ոլորտում՝ նշելով, որ այս հարցում առաջին տեղում է Հյուսիս-Հարավ երթուղին։ 

Պուտինը նաև ուշադրություն է հրավիրել համագործակցության հումանիտար բաղադրիչի վրա՝ ընդգծելով, որ Ադրբեջանում վերջերս ավարտվեցին Ռուսական մշակույթի օրերը։ «Ես միշտ նշում եմ ձեր անձնական ուշադրությունը ռուսաց լեզվին աջակցելու հարցում. Ադրբեջանում ավելի քան 300 դպրոցներ աշխատում են ռուսաց լեզվով: Սա լավ հիմքեր և հեռանկարներ է ստեղծում ապագայում մեր հարաբերությունները պահպանելու և զարգացնելու համար»,- եզրափակել է ՌԴ ղեկավարը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։