Ինչպես հայտնել էինք, օրեր առաջ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն այցելել էին Կիրանց, հետևել սահմանազատված հատվածների ամրաշինական աշխատանքներին: «Առաջին լրատվական»-ի եթերում պատգամավոր Լուսինե Բադալյանն ասել է. «Մենք նախապես չէինք զգուշացրել, մեզ պետք էր գնալ, անակնկալ կերպով տեսնել՝ ինչ է կատարվում: Տեսա խաղաղ, իրենց գործով զբաղվող մարդիկ, տեսա սահմանի սահմանազատված հատվածի երկայնքով կատարված հրաշալի աշխատանք: Տեղում հասկանում ես, որ դու այլևս անվտանգ ես, անհամեմատ անվտանգ՝ քան մինչև սահմանազատումը: Մեծ հույսեր եմ փայփայում, որ այդ աշխատանքներն անկասելի կլինեն»: