Search
Close this search box.

Ի՞նչ է խոստովանում Սելին Դիոնը

Սելին Դիոնը հայտնել է, որ ախտորոշման ընթացքում երգելը ստիպում է իրեն զգալ այնպես, ասես «ինչ-որ մեկը խեղդում է իրեն»: Երկու տարի առաջ երգչուհու մոտ ախտորոշվել է հազվագյուտ աուտոիմուն նյարդաբանական հիվանդություն՝ Stiff Person Syndrome (SPS), ինչի արդյունքում ստիպված է եղել չեղարկել հետագա բոլոր համերգները։

Today շոուի ժամանակ նա պատմել է իր հիվանդության սարսափելի ախտանիշների մասին, ներառյալ այն, թե ինչպես է դա ազդում իր ունակության վրա՝ անելու այն, ինչ նա ամենաշատն է սիրում՝ երգել:

«Կարծես ինչ-որ մեկը խեղդում է քեզ. Կարծես ինչ-որ մեկը սեղմում է քո կոկորդը»,- նշել է երգչուհին։ Նա ասում է, որ դժվարությամբ է կառավարում իր ձայնը «սպազմի» պատճառով։ Եվ դա չի ազդում միայն նրա ձայնի վրա:

Սելինը նույնիսկ ասել է, որ այս հիվանդության պատճառով կոտրել է կողոսկրերը։

Մարտին Սելինը նշեց, որ դեռ հույս ունի վերադառնալ բեմ: «Այս աուտոիմուն խանգարումը հաղթահարելու փորձը եղել է իմ կյանքի ամենադժվար փորձառություններից մեկը, բայց ես վճռական եմ մի օր բեմ վերադառնալու եւ հնարավորինս նորմալ կյանքով արելու հարցում»,-գրել է նա Instagram-ում։