ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը վստահություն է հայտնել ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակի կապակցությամբ։ Այս մասին X սոցցանցի իր էջում գրառում է կատարել ռուս քաղաքական գործիչը։
«Հիմա նա արդեն հաղթել է։ Եթե նրան չսպանեն»,- գրել է Մեդվեդևը։
ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի վրա մահափորձ է կատարվել է հուլիսի 13-ին՝ Փենսիլվանիայում նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Նրա վրա կրակել է 20-ամյա Թոմաս Մեթյու Քրուքսը։ Գնդակը վնասել է նախկին նախագահի ականջը։ Հանրահավաքի մասնակիցներից մեկը զոհվել է, երկուսը՝ ծանր վիրավորվել։ Հարձակվողը սպանվել է Գաղտնի ծառայության աշխատակիցների կողմից։