Թուրք-ադրբեջանական միասնությունը շարունակելու է մնալ տարածաշրջանում խաղաղության և կայունության երաշխիքը, հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը:
Նա այս մասին գրում է X. սոցկայքի իր էջում:
«Թուրքիան և Ադրբեջանը երկու պետություն են, որոնք կապված են բարեկամության և անսասան եղբայրության խորը կապերով։ Շուշայի (Շուշիի-Խմբ.) հռչակագրով ամրագրված այս միասնությունը շարունակելու է մնալ մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության երաշխիքը։ Հուսով եմ, որ մեր սերն ու եղբայրությունը «Մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսի ներքո հավերժ կմնա», — գրել է նա:
Շուշիի հռչակագիրը ստորագրվել է 2021 թվականի հունիսի 15-ին՝ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից: Ստորագրումը տեղի է ունեցել օկուպացված Արցախի Հանրապետության Շուշի քաղաքում: