Search
Close this search box.

Թեհրանում սպանվել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարը

Այսօր՝ հուլիսի 31-ի վաղ առավոտյան, Թեհրանում սպանվել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն, հաղորդում է Mehr գործակալությունը՝ վկայակոչելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հայտարարությունը։

Նշվում է, որ Հանիեն և նրա թիկնապահը սպանվել են՝ Թեհրանում իրենց կեցավայրի վրա հարձակումից հետո։

Միջադեպի հետ կապված հետաքննություն է ընթանում: Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի նստավայրում ազգային անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է հրավիրվել։

Իսրայելն առայժմ չի մեկնաբանել տեղի ունեցածը: