Search
Close this search box.

«Էդ ձևի ցանկապատ, փշալար էս տարածքում գոյություն չունի»․ Կիրանցիներ

«Էդ ձևի ցանկապատ, փշալար էս տարածքում գոյություն չունի»,-Բագրատ Սրբազանի հետ զրույցում ասացին Կիրանցցիները՝ նկատի ունենալով օրեր առաջ Փաշինյանի ցուցադրած սահմանյին փշալարերը։ «Իսկ Բերքաբերի հողերը հետ տվեցի՞ն, դիրքը մնաց ադրբեջանցիների՞ն, թե՞ նահանջել են, մերոնք ե՞ն նահանջել։ Հիմա ստախոսության պատկերը ստացաք։ Ամեն դեպքում գնանք արձանագրենք, գուցե մի թաքնված տեղում գտնեք այդ փշալարերը»,-ասաց Բագրատ Սրբազանը՝ նշելով, որ Կիրանցում միակողմանի զիջման արդյունքում ոչ միայն պետական սահմանի ամուր դիրքերն ու բնագծերն են քանդվել, այլ նաև մարդկանց սեփականության իրավունքներն են խախտվել։ «Այստեղ ստի պատմությունն եք տեսնում։ Մեր պայքարի տրամաբանությունը այդ սուտը կտրելն է»,-ասաց Բագրատ Սրբազանը։