Ուկրաինան մերժում է հրադադարի մասին Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի առաջարկը: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հայտնում է Bloomberg-ը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը կարող է օգտագործել հրադադարը՝ «ուժերը կուտակելու և նոր հարձակում սկսելու համար»։Զելենսկին նաև ասել է, որ Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե ստեղծվի հստակ ծրագիր, թե ապագայում ինչ կլինի Ուկրաինայի հետ։
Զելենսկին շեշտել է, որ նման պայմանավորվածություն կարող է ձեռք բերվել միջազգային հարթակում և այն երկրների մասնակցությամբ, որոնց առաջնորդներին վստահում են։