Երևանի ՀԷԿ–ում հրդեհ է բռնկվել, այդ պատճառով մայրաքաղաքի կենտրոնի որոշ հատվածներում լույս չկա: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՀԷՑ-ի մամուլի խոսնակ Նատալյա Սարջանյանը:
«Մասնագետները տեղում են։ Այս պահին աշխատանքներ են տարվում, դեռ պարզ չէ` երբ կավարտվեն աշխատանքները»,– ասաց նա:
Նա հայտնեց, որ այս պահին մասնագետները փորձում են այլընտրանքային աղբյուրներից վերականգնել էլեկտրամատակարարումը։