Երևանից մեկնած ուղևորները, որոնց անհասկանալի պատճառներով չեն ընդունել Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևի օդանավակայանում, հայտնվել են Բուխարեստում (Ռումինիա)։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Մոլդովան, փոխանցում է Sputnik Արմենիան։
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ նրանց հետ կուղարկեն Երևան, քանի որ Քիշնևը երկրորդ անգամ հրաժարվել է ընդունել ինքնաթիռը։
Դրանից հետո օդանավը մեկնել է Բուխարեստ, որտեղ ուղևորներին վերջապես իջեցրել են։
Ըստ որոշ տեղեկությունների` օդանավում պայթուցիկ սարքի առկայության ստուգումներ են անցկացվել։