Search
Close this search box.

Երևանից մեկնած ուղևորներին մի քանի ժամ առանց բացատրության պահել են Քիշնևի օդանավակայանում

Երևանից մեկնած ուղևորներին մի քանի ժամ առանց բացատրության պահել են Քիշնևի օդանավակայանում: Այս մասին հայտարարել է Կոմրատի մունիցիպալ խորհրդական Իվան Պանյան, հաղորդում է РИА Новости-ն։

«Ուղևորներին բաց չեն թողնում, զննում են անցկացնում, ստուգում են անձնական իրերը, վերահաշվարկում գումարները։ Ժամը 03։00-ից ուղևորներն այնտեղ են։ Պատճառները ոչ ոք չի նշում։ Ռեժիմը պայքարում է ոչ միայն խորհրդարանի պատգամավորների, այլև երիտասարդների դեմ»,- գրել է Պանյան Facebook-ի իր էջում։